Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.07.2026 | 00:35
Տե՛ր Աստված, մարդասեր
Հոր Որդի, Դու որ օգնական
և պահապան ես Քեզ
հուսացողներին, գթա՜ Քո
արարչական ողորմությամբ,
և մեզ, անփորձ ու անսայթաք պահիր սատանայի
որոգայթներից:
Փրկի՛ր և պահի՛ր Քո ծառայիդ՝ չար
աչքից, չար լեզվից և
ամենայն երևելի ու
աներևույթ դիվական պիղծ
հնարքներից:
Ամեն
Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ